Քաղաքականություն 

Հերթական փուչիկը պայթեց. Ընդդիմությունը ճիշտ է, իշխանությունը՝ սխալ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության և զարգացման տեսլականների վերաբերյալ:

Սվիտալսկին բավականին զուսպ ու կոռեկտ դիտարկումներ է կատարել: Դեսպանն իր խոսքում խուսափել է նախկին և գործող իշխանությունների միջև համեմատականներ անցկացնելուց և որակումներ տալուց, ավելին՝ գործող կառավարությանը շատ նուրբ, բայց ուղղակի ակնարկել է, որ նրանք պետք է շատ ավելի լուրջ բարեփոխումների ծրագրեր ունենան:

Սվիտալսկին փաստացի հաստատել է այն տեղեկությունը, որ ԵՄ-ՀՀ համաձայնագրի իրականացումը դեռևս չի մեկնարկել, այսինքն, այն, ինչ ասում է ՀՀ ընդդիմությունը, փաստացի ճիշտ է: Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցից հետո իշխանական ներկայացուցիչներն ու լրատվականները փորձում էին այցի ամբողջ արդյունավետությունը կառուցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի մի նախադասության վրա, ըստ որի՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը պետք է կարգավորվի, իսկ դրանց վերաբերյալ բանակցություններն սկսելու հետ կապված որևէ խնդիր չկա:

Սվիտալսկին, սակայն, այդ հարցի հետ կապված ասել է, որ դա եղել է Յունկերի անձնական կարծիքը, ոչ թե ԵՄ դիրքորոշումը: Փորձագետների պնդմամբ, փաստացի Սվիտալսկին պայթեցրել է հերթական փուչիկը և զրոյացրել այցի վերաբերյալ հանրությանը մատուցած PR-ի հնարավոր արդյունքները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 91
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    93
    Shares

Նույն շարքից