Հասարակություն 

Պետդեպը շեշտում է, որ մարդիկ զրկվել են աշխատանքի իրավունքից՝ Ամուլսարի ցուցարարների կողմից ճանապարհները փակե­լու հետևանքով. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ Պետդեպարտամենտն օրերս հրապարակեց Հա­յաստանում մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը: Նման զեկույցներում հայաստանյան շրջանակնե­րում սովորաբար ուշադրություն է դարձվում քաղաքական հատվածներին, ժողովրդավարության, կոռուպցիայի հետ կապված հարցերին:

Այս տարվա զեկույցում շատերի աչքից կարծես վրիպել է մի կարևոր դրվագ: «Աշխատողների իրա­վունքներ» բաժնում Պետդեպարտամենտի զեկույցը առանձին պարբերությամբ անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Թեև ընկերության անունը չի նշվում, բավականին հստակ է, որ խոսքը «Լիդիան» ընկերության և Ամուլսարի ծրագրի մա­սին է:

Այսպես, զեկույցում նշվում է. «Մեկ առանձին դեպքով հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները և կապալառուները զրկվել են աշխատելու իրավունքից՝ ցուցա­րարների կողմից ճանապարհները փակելու հետևանքով: Ճանապարհների շարունակական, մի քանի ամիս տևող շրջափակումը հանգեցրել է աշխատանքների դադարեցման, ինչն իր հերթին բերել է ընկերության և կապալառուների մոտ 1400 աշխատատեղերի կրճատմանը»:

Այս կարճ պարբերությամբ ԱՄՆ Պետդեպը, փաստո­րեն, փաստում է, որ ՀՀ կառավարությունը չի պաշտպանել Ամուլսարի աշխատակիցների աշխատանքային իրավունքնե­րը: Թերևս հասկանալի կլիներ, եթե Ամուլսարը փակ լիներ կառավարության որոշմամբ, և 1400 մարդ աշխատանքից զրկված լիներ որևէ իրավական հիմնավորմամբ: Բայց ԱՄՆ Պետդեպը շեշտում է, որ մարդիկ զրկվել են աշխատանքի իրավունքից՝ ցուցարարների կողմից ճանապարհները փակե­լու հետևանքով: Այն հանգամանքը, որ Պետդեպը զեկույցում նշում է, որ ճանապարհները փակ են մի քանի ամիս, ևս թա­փանցիկ ակնարկ է, որ կառավարությունը չի կատարում իր իրավական պարտավորությունները սեփական երկրի քաղա­քացիների աշխատանքային իրավունքների հանդեպ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից