Հասարակություն 

Յուլյա Նաչալովան գումար չի ունեցել բուժվելու համար

analitik.am

Մարտի 16-ին 38 տարեկան հասակում մահացած Յուլյա Նաչալովային կես տարի առաջ բուժած բժիշկը՝ Վասիլի Շուրովը, հայտարարել է, որ վերջինս գումար չի ունեցել բուժվելու համար՝ նշելով, որ երգչուհին իրենց կլինիկայում բուժման կուրս անցել է անվճար:

«Որևէ մեկը նրանից անգամ կոպեկ չի վերցրել: Արդեն այն ժամանակ ես հասկանում էի, որ նա գումար չունի վճարելու համար: Յուլյայի հուղարկավորությանը մենք անվճար շտապօգնության ավտոմեքենա կտրամադրենք: Այնտեղ բժիշկ կհերթապահի»,-ասել է Շուրովը:

Բժշկի խոսքերով, բոլորին թվում էր, թե Նաչալովան բարեկեցիկ կյանքով է ապրում, որևէ բանի կարիք չունի, սակայն իրականում այդպես չի եղել. «Վերջին տարիներին նա շատ համեստ կյանքով է ապրել»:

 

 

Նույն շարքից