Բարի օր Հասարակություն 

Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո արգելել են մարտական զենքը

analitik.am

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ երկրում արգելվում է կիսաավտոմատ և մարտական զենքերի վաճառքը: Նման որոշում կայացվել է անցած շաբաթ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ինչի արդյունքում 50 մարդ զոհվեց:

Փոփոխություները չեն վերաբերելու այն զինատեսակներին, որոնք օգտագործում են ֆերմերները և որսորդները: Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, իշխանություններն արդեն սկսել են բնակչությունից գնել արգելվող զենքերը:

Նաև շատ արագ փոփոխություններ են մտցվելու զենքի վաճառքի հարցում, այն խստացվելու է, ուշադրության կենտրոնում հայտնվելու է նաև զինամթերքը:

Այս պահին մոտ 5 միլիոն բնակչություն ունեցող Նոր Զելանդիայում հաշվվում է 1,2-1,5 միավոր զենք:

Նույն շարքից