Հասարակություն Ռազմական 

Գերազանց գնահատական հայ խաղաղապահներին

analitik.am

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադը, առաքելություն իրականացնելով աշխարհի տարբեր երկրների թեժ կետերում, միշտ արժանացել և արժանանում է բարձր գնահատականների: Բացառություն չէ նաև Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը:

Այդ է վկայում Իռլանդիայի զինված ուժերի շտաբային աջակցման թիմի հրամանատար, գնդապետ Դ. Գուլդինգի շնորհակալական նա­մակը, ուր մասնավորապես նշված է, որ հայկական զորախմբի արհեստավարժ զինծառայողների արագ արձա­գանքման շնորհիվ, օդանավակայանի հարակից տարածքում բռնկված հրդեհը արագորեն մարվել է և օդա­նա­վակայանը շարունակել է  իր բնականոն գործունեությունը:

Գերազանց ծառայության համար խաղաղապահ առաքելության  մի խումբ զինծառայողներ խրախուսվել են Կոսովոյի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարության և միջազգային ռազմական ոստիկա­նության կողմից

 

Նույն շարքից