Հասարակություն 

Գորիսի և Սպիտակի ավտոճանապարհներին մառախուղ է

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Սպիտակի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր:

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Նույն շարքից