Հասարակություն 

«Կովկաս» ռեստորանին արգելել են գիշերն աշխատել

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության փողոցում գտնվող «Կովկաս» ռեստորանը զրկվել է գիշերն աշխատելու հնարավորությունից. հարևաններից մեկի բողոքի հիման վրա 24 ժամ աշխատելու լիցենզիան չեն թարմացրել։

Ռեստորանի տնօրենը հաստատեց մեր լուրը՝ դժգոհելով․ «Ես կուզենայի, որ էդ օրենքին բոլորը ենթարկվեին, եթե մենք չենք աշխատում՝ օրենքի պահանջով, բոլորն էլ չաշխատեն»։ Սակայն եթե ուզում ենք Հայաստան զբոսաշրջիկներ գան, գիշերային ռեստորանները պարտադիր են, իսկ Երևանում 24։00-ից հետո աշխատող հաստատություններ չկան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից