Գլխավոր 

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի. Օրակարգը հայտնի է

analitik.am

Մարտի 26-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Համապատասխան որոշումը կայացվեց այսօրվա կառավարության նիստի ժամանակ:

Արտահերթի մասին խոսեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ օրակարգում երկու հարց կա՝ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Նույն շարքից