Գլխավոր Հասարակություն 

Արցախի հարցում Ադրբեջանը պետք է զիջումների գնա. ԱՄՆ նախագահի թեկնածու

analitik.am

2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Հաբբարդը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները պետք է փոխեն իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և ընդունեն համապատասխան բանաձևը:

Իր տեսաուղերձում Հաբբարդը խոսել է նաև 2017 թվականին Արցախ կատարած այցի մասին՝ կոչ անելով ամերիկյան իշխանություններին շարունակել միջնորդական գործունեությունը ԵԱՀԿ ՄԽ կազմում, սակայն միևնույն ժամանակ բաց և անկեղծ հայտնել սեփական տեսակետը, երբ հրադադարի ռեժիմը խախտվում է:

«ԱՄՆ-ը, որպեսզի պահպանի անաչառ միջնորդի դերը, չպետք է աջակցի նախագծի, որը ենթադրում է անհապաղ և մշտական զիջումները բացառապես Հայաստանի և Արցախի կողմից և չի ենթադրի զիջումներ Ադրբեջանի կողմից»,-ասել է Հաբբարդը:

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամը հիշեցրել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ունի նույն կարևորությունը, որն ունի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Նույն շարքից