Գլխավոր Հասարակություն 

Բանակում ծառայությունը կարող է 2 տարուց քիչ լինել. Հարցը քննարկվում է

analitik.am

Այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ կառավարության նիստում քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավորների կողմից ներկայացրած Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցնողներին առաջին մեկ տարին ազատել մարտական հերթապահությունից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ Զինված ուժերում զինծառայողի պատրաստության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում Պաշտպանության նախարարի հրամանով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին 5 ամիսների ընթացքում, երբ  պարտադիր զինվորական ծառայություն անցնողը հատուկ պատրաստություն է անցնում, նրան ազատել մարտական հերթապահությունի:

Տոնոյանի խոսքերով, վերոնշյալ 5 ամիսը ևս 7 ամսով երկարացնելը նպատակահարմար չէ. «Ներկայումս Պաշտպանության նախարարությունում քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24 ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահության չընդգրկվածների ժամկետը երկարացնելու հարցը: Հաշվի առնելով սա՝ կառավարությունն առաջարկում է օրենքը թողնել անփոփոխ»:

ԲՀԿ-ականների նախագիծը մերժվեց:

 

Նույն շարքից