Հասարակություն 

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում Արաբական Միացյալ Էմիրություններում

analitik.am

Մարտի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` նվիրված ֆրանկոֆոնիային ԱՄԷ-ում:

Ելույթներ ունեցան մի շարք պաշտոնյաներ՝ պետական-քաղաքական, հասարակական, մշակութային և կրթական ոլորտներից, այդ թվում` ԱՄԷ-ում Ֆրանսիայի դեսպան Լյուդովիկ Պուալեն (Ludovic Pouille), Աբու Դաբիի Սորբոն համալսարանի գործադիր տնօրեն Էրիկ Ֆուաշեն (Eric Fouache), Աբու Դաբիի Լուվր թանգարանի տնօրեն Մանուել Ռաբատը (Manuel Rabate), ԱՄԷ ԱԳ նախարարության ֆրանկոֆոնիայի գծով պատասխանատուներ: Վերջիններս իրենց ելույթներում անդրադարձան ԱՄԷ-ում Ֆրանկոֆոնիայի դերին և տարածմանը, ԱՄԷ-Ֆրանսիա պատմական հարաբերություններին, ԱՄԷ-ի բազմամշակութաթին հասարակությունում Ֆրանկոֆոնիայի ուրույն դերին և արժեհամակարգին, ինչպես նաև հետագա տարածման հեռանկարներին: Բանախոսներն իրենց ելույթներում հատուկ ընդգծեցին, որ 2018թ. հոկտեմբեբրին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը կազմակերպվել էր ամենաբարձր մակարդակով և գոհունակությամբ նշեցին, որ գագաթաժողովի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունները դարձավ կազմակերպության ասոցացված անդամ:

Միջոցառման մշակութային հատվածում հնչեցին Շառլ Ազնավուրի գործերը, ինչպես նաև՝ ցուցադրվեց Երևաանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասին ֆիլմ:

Միջոցառմանը մասնակցում էին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը և դեսպանության առաջին քարտուղար Գևորգ Ղարիբջանյանը:

 

Նույն շարքից