Հասարակություն 

Աստանայում իրավապահները բերման են ենթարկել մայրաքաղաքը Նազարբաևի անունով անվանակոչելու դեմ պայքարողներին

analitik.am

Աստանայում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք դեմ էն Ղազախստանի մայրաքաղաքը Նուրսուլթան Նազարբաևի անունով անվանակոչելուն: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ նշելով, որ ակցիան տեղի է ունեցել օրենքի խախտումով, ինչով պայմանավորված էլ դրա մասնակիցներին բերման են ենթարկել:

Ակցիային, տեղի իշխանությունների փոխանցմամբ, մասնակցել է 20 մարդ:

Ակցիան մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Կես ժամ անցա դիմակավորված իրավապահները բերման են ենթարկել մասնակիցներին: Գործակալության տեղեկություններով, բերման են ենթարկվելը բոլորը:

Հիշեցնենք, որ Աստանան Նուրսուլթան անվանակոչելու առաջարկով հանդես է եկել նախագահ Քասըմ-Ջոմարտ Տոկաևը: Այն արդեն երկու ընթերցմամբ անցել է խորհրդարանում:

 

Նույն շարքից