Հասարակություն 

Քաղաքացու օրը որոշվեց. Այն Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը չէ

Այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստը որոշեց, թե տարվա մեջ որ օրն է նշվելու որպես Քաղաքացու օր:

Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ այն պայմանավորված է 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած աննախադեպ իրադարձություններով: Խոսքը մասնավորապես վերաբերում է թավշյա հեղափոխությանը:

Նախագծով առաջարկվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նախատեսել Քաղաքացու օր, սակայն եթե մայիսի 1-ը շաբաթ է, քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակին:

Վարչապետը նշեց, որ պետք է անել այնպես, որ հանկարծ օրը չհամընկնի ապրիլի 24-ի հետ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքերով, մայիսի 1-ի մասով ասվածը հատուկ է արված, որպեսզի նման համընկնում չլինի:

Նշենք, որ այդ օրը հատուկ ոչ աշխատանքային օր չի լինելու:

Ավելի վաղ նշվում էր, որ Քաղաքացու օրը նշվելու է ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը:

  • 204
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    209
    Shares

Նույն շարքից