Հասարակություն 

Սա երկրորդ ամենահիշարժան օրն է Անկախության տոնից հետո. Արայիկ Հարությունյան

analitik.am

Կառավարության որոշմամբ, ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը հայտարարվում է Քաղաքացու օր, իսկ եթե մայիսի 1-ը շաբաթ է, Քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին կիրակի օրը:

Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ուղերձ են ցանկանում սրանով հղել, նշեց, որ անցած տարվա իրադարձությունները և այն օրը, որը պետք է նշվի, անկախության տոնից հետո երկրորդ ամենահիշարժան օրն է նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում. «Մենք օրը չենք ֆիքսում, եթե դրա անհրաժեշտությունը հաջորդ կառավարությունները տեսնեն, կֆիքսեն»:

Հարությունյանի խոսքերով, շաբաթ օր է նշվել, որպեսզի լրացուցիչ հանգստյան օր չլինի:

Հարցին, թե ինչո՞ւ օրն ընտրվեց ապրիլ ամսվա մեջ, նախարարը նշեց, որ հիմնական գործողությունները տեղի են ունեցել ապրիլի վերջին և մայիսի սկզբին և որոշում է կայացվել ապրիլի վերջին տոնել օրը:

Նույն շարքից