Բարի օր Տնտեսություն 

Այդպիսի բան չկա․ Վարդան Բոստանջյանը՝ ՀՀ արտաքին պարտքի Tradingeconomics.com-ի հրապարակած թվերի մասին

analitik.am

Երեկ  Tradingeconomics.com կայքը հրապարակել էր տվյալներ, ըստ որի ՀՀ արտաքին պարտքը կազմել է շուրջ 10,8 մլրդ ԱՄՆ դոլար, հասկանալու համար թե ինչ թվերի մասին է խոսքը Analitik.am- ը որոշեց զրուցել տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։

Վերջինս նշեց, որ այդպիսի բան չկա՝ ՀՀ պետական պարտքը կազմում է 7,4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ արտաքին պետական պարտքը՝  6,9 մլրդ ԱՄՆ դոլար։

Բոստանջյանը կարծում է, որ կայքում նշված այդ թիվը համախառն ներքին արդյունքի ցուցանիշն է, իսկ նշված արտաքին պարտքը, իր կարծիքով, ընդհանուր դրսից ստացված գումարներն են: Այն բաղկացած է արտաքին պետական պարտքից և մասնավոր սեկտորի պարտքից։

«Կա պետական պարտք, արտաքին պետական պարտք և արտաքին պարտք, դրանք տարբեր են։ ՀՀ պետական պարտքը բաղկացած է երկու մասից՝ արտաքին պետական պարտք, որը կազմում է 6,9 մլրդ ԱՄՆ դոլար և այն համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 57 տոկոսն է կազմում, իսկ մնացածը մասնավոր սեկտորներին է վերաբերում»,-ասաց տնտեսագետը:

Պարոն Բոստանջյանն իր տված տեղեկությունների ճշգրտության վերաբերյալ նշեց. «Իմ ներկայացրած բոլոր տվյալները առկա են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում»։

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում պետական պարտք հասկացությունը սահմանված է հետևյալ կերպ՝ պետական պարտքը Հայաստանի Հանրապետության անունից և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) անունից (բացառությամբ ռեզիդենտների հանդեպ Կենտրոնական բանկի առկա պարտքային պարտավորությունների) ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարն է, իսկ արտաքին պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից և Կենտրոնական բանկի անունից Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների և օտարերկրյա պետությունների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.

Նշենք, որ ըստ Tradingeconomics.com-ի հրապարակած տվյալների, նշված էր ՀՀ արտաքին պարտքը։

 

Նույն շարքից