Քաղաքական 

Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիր երբեք չի եղել ու չի էլ կարող լինել. Ս. Օհանյան

Կազմակերպության Մեղրու տարածաշրջանի պատասխանատու Սարգիս Հակոբյանի հարցին, թե Մեղրին այլ տարածքի հետ փոխանակելու «առեղծվածը» ինչպես է գնահատում նախարարը, պատասխանեց. «Ես էլ, ինչպես դուք՝ Մեղրու փոխանակումների մասին լսում եմ հասարակության շրջանում սովորական խոսակցությունների ընթացքում: Նման ծրագիր երբեք չի եղել ու չի կարող լինել: ՀՀ-ի զինված ուժերը պայքար է մղելու մեր ունեցած յուրաքանչյուր թիզ հողի համար: Մենք առաջնորդվում ենք ագրեսիայի ժամանակ պատերազմի դաժանությունները հակառակորդի դաշտ տեղափոխելու սկզբունքով»,- ասաց նա:

Կազմակերպության Վարդենիսի շրջանի պատասխանատու Արման Արշակյան հարցրեց նախարարին. «Պաշտոնյաների երեխաների քանի՞ տոկոսն է ծառայում բանակում, թե՞ նրանք, ինչպես ասում են, գիտնականներ են ծնվում»:

Նախարարը ժպտաց և պատասխանեց, որ ինքը նման վիճակագրություն չի կատարել, բայց հավելեց. «Այսօր բոլոր այն քաղաքացիները, որոնք 18 տարեկանից պետք է պարտադիր ժամկետային ծառայության գնան, ովքեր համապատասխան տարկետումներ չեն ստանում, բոլորը ծառայում են բանակում: Ընդ որում՝ վերջին տարիներին համապատասխան կառույցների հետևողական աշխատանքների շնորհիվ, արդարության սկզբունքը ավելի բարձր հիմքերի վրա է դրված: ԿԳՆ-ի հետ մենք տարեցտարի կրճատում ենք տարկետում տալու տեղերի թիվը, որ նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց նա և դիմելով նախարարության աշխատակիցներին՝ խնդրեց նման վիճակագրություն կատարել:

Նույն շարքից