Քաղաքականություն 

Պատահական չէ, որ Քոչարյանին պարտադրած ցուցակը կարմիր գույնի էր, կարծես թե գրված էր Վազգեն Սարգսյանի արյունով. Արամ Հարությունյան

analitik.am

Եթե Սերժ Սարգսյանը թավշյա ձևով գնաց, նույնիսկ մնաց Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը, ես համոզված եմ, չի մնալու Հայաստանում ու այդ օրը շատ մոտ է: Այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Հարությունյանն ամեն դեպքում վստահ է, որ Փաշինյանին գտնելու են բերեն ու նա պատասխան կտա ամեն ինչի համար:

Բանախոսը Նիկոլ Փաշինյանին քննադատեց վերջին մամուլի ասուլիսի համար՝ նշելով, որ դրանով վերջինս ժամանակ է շահում՝ դա անելով ամեն ինչ կենցաղային մակարդակի իջեցնելով. «Ի վերջո է ո՞վ է իմացել, թե ով է քնել Ստալինի ծոցը»:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործին, Արամ Հարությունյանի խոսքերով, այսօր մարտի են եղել արյունոտ ցուցակի աբիժնիկները՝ Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Շիրխանյանը և Անդրանիկ Քոչարյանը. «Ընդ որում պատահական չէ, որ Քոչարյանին պարտադրած ցուցակը կարմիր գույնի էր, կարծես թե գրված էր Վազգեն Սարգսյանի արյունով: Այդ մարդիկ Նաիրի Հունանյանից ոչնչով չեն տարբերվում: Եթե Նաիրին գոնե հրապարակային վեր էր կացել ու նման բան արել, այս աբիժնիկները տակից են գործում: Ջհանգիրյանն ընտրակեղծարարների Ջեֆերսոնն է, նա կեղծիքների կնքահայրն է: Էլ չեմ ասում Անդրանիկ Քոչարյանի մասին, ով Գյումրիից հազիվ փախավ: Իսկ Շիրխանյանի մասին բոլորը գիտեն, թե ինչ էր: Այդ մարդիկ այսօր խոսում են: Այսօր մարտի 1-ի գործի ապացուցողական բազան փոխվելու է, ես համոզված եմ:  Նիկոլ Փաշինյանի պատվերով ստեղծված ՀՔԾ-ն միանգամից շեղել է ամբողջ նախաքննությունը»:

Նույն շարքից