Հասարակություն 

Օդում կախված լուրերի համաձայն, Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոներները Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են. Արամ Հարությունյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանի թիմը, որը հիմա քննադատության տակ է հայտնվում, որևէ մեկը նրան չի պարտադրել, նա է ընտրել այդ թիմը, որևէ մեկը նրան չի արգելել տանել պրոֆեսիոնալների: Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքերով, այսօր Հայաստանը դարձել է Շեքսպիրի Համլետի մենախոսությունը. «Կոկորդիլոսը կթռնի՞, թե՝ չի թռնի, յոնջա կերած գառը կուռի՞, թե՝ չի ուռի: Կրկեսային է, սակայն դա գալիս է Նիկոլ Փաշինյանից: Նա է կրկեսային ներկայացումների հատուկ սյուժեները բեմադրում»:

Բանախոսը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իր խոստումները չի կատարել. «Հայաստանում կոռուպցիան վերացված չէ: Օդում կախված լուրերի համաձայն, Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոներները Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են: Հայաստանում չի փոխվել կառավարման համակարգը, ընտրական օրենսգիրքը, իսկ վարչապետն իրեն լավ է զգում սուպերվարչապետական համակարգում»:

Նույն շարքից