Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչվել է թիվ 1 քաղաքական գործիչն աշխարհում՝ համաշխարհային լրատվամիջոցների շրջանում անցկացված հարցման արդյունքներով. նա ստացել է 175 լրատվամիջոցների ձայներից 133-ը, գրում է Взгляд-ը։
2013թ. վարկանիշային աղյուսակի առաջատար հորիզոնականներում են հայտնվել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
53 թեկնածուների թվում շատ ձայներ են ստացել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Հարավաֆրիկյան Հանրապետության հանգուցյալ նախագահ Նելսոն Մանդելան։
Լրատվամիջոցների շրջանում հարցումը տեղի է ունեցել ИТАР-ТАСС գործակալության նախաձեռնությամբ և դարձել է առաջին նմանատիպ հարցումը լրատվական հանրության շրջանում։
Դրան մասնակցել են նաև Տեղեկատվական գործակալությունների եվրոպական դաշինքը, Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների լրատվական գործակալությունների կազմակերպությունը, Արաբական լրատվական գործակալությունների ֆեդերացիան և Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական ծառայությունների ասոցիացիան։