Հասարակություն 

ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի համար սահմանված ուսվարձերը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետի 10-րդ ենթակետով՝ Արամ Սիմոնյանը ստորագրել է ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին հրաման:

Ըստ հրամանի՝ ԵՊՀ ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին), բացառությամբ 1-ին կուրսի 1-ին կիսամյակի և ավարտական կուրսի վերջին կիսամյակի համար սահմանված վարձավճարի:

Նշենք, որ ուսանողը պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարի ԵՊՀ բանկային հաշվեհամարին՝ մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը:

Տեղեկացնենք, որ ըստ հրամանի՝ տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից:

 

  • 111
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    113
    Shares

Նույն շարքից