Հասարակություն 

Թայլանդի Tiger Muay Thai հայտնի դպրոցում պարապած հայազգի մարզիկն ուժերը չափելու է դաղստանցի թոփ մարզիկի հետ

analitik.am

Կրասնոդարի 22-ամյա բնակիչ Արման Ծառուկյանը UFC Fight Night մրցաշարում ուժերը չափելու է ռուսաստանցի հայտնի մարզիկ, Հաբիբ Նուրմագոմեդովի թիմակից Իսլամ Մախաչևի հետ:

Ծառուկյանի մրցակիցը ութանկյուն ռինգում նորամուտը նշել է 2015 թվականին, անց է կարցել 6 մենամարտ, որոնցից հաղթել է 5-ում: Միակ մարզիկը, ով հաղթել է Իսլամին, բրազիլացի Ադրիանու Մարտինսն է, ով դաղստանցուն նոկաուտի է ենթարկել հենց առաջին ռաունդում:

22-ամյա Արման Ծառուկյանն իհարկե առաջին պատահած մարզիկը չէ, սակայն սա լինելու է նրա առաջին մենամարտը թոփ մարզիկի  դեմ: Արմանը մարզվել է Խաբարովսկում, ինչպես նաև Թայլանդի Tiger Muay Thai հայտնի դպրոցում:

Մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 20-ին:

Նույն շարքից