Հասարակություն 

Թանկարժեք վթար՝ Երևանում. Բացառիկ տեսանյութ՝ Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած BMW X6-ի ու Lexus-ի բախումից

analitik.am

Համացանցում բացառիկ տեսանյութ է հրապարակվել, թե ինչեպես է մարտի 15-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում տեղի ունեցել BMW X6-ի ու Lexus-ի բախումը, ինչի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել էին հիվանդանոցեր։ տեսանյութը հրապարակել է shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած ՃՈ հետաքննիչի մոտ վարորդների մտերիները վթարի մեջ մեղադրում էին հակառակ կողմերին։

Տեսանյութում երևում է, որ BMW X6-ը Թբիլիսյան խճուղի է մտել Կորեայի ձորից դուրս գալով, ով վթարային իրավիճակ է ստեղծել է ստեղծել վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Hyundai սերվիսի դիմաց, ճակատ-ճակատի բախվել էին Lexus GX 470 մակնիշի 535 FF 55 համարանիշի և BMW X6 M Sport մակնիշի K 717 OP 13 RUS համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից