Գլխավոր Տնտեսություն 

Ռոումինգը կչեղարկվի ԵՏՄ-ի տարածքում

analitik.am

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ:

Կոմսոմոլսկայա պրավդայի հետ զրույցում Սարգսյանը հայտարարել է, որ ԵՏՄ-ի տարածքում ռոումինգի արժեքը մի քանի անգամ նվազել է. «Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանի ներսում ռոումինգը չեղյալ է համարվել միայն անցած տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են միության ամբողջ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի Միության ամբողջ տարածքի վրա»,-ասել է Սարգսյանը:

ՀՀ նախկին վարչապետը նաև հայտնել է, որ դեռ վաղ է խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ բանակցություններ պետք է տարվեն գործարարների և բջջային օպերատորների հետ:

Նույն շարքից