Քաղաքականություն 

Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի Նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյին

analitik.am

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի Նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությանը մասնակցեցին 13 դեսպան, որոնց թվում էին ԵՄ, ԱՄՆ, Հարավային Աֆրիկայի, Լեհաստանի, Ռումինիայի  եւ Օմանի՝ Ջակարտայում նստավայր ունեցող դեսպանները:

Համաձայն Ինդոնեզիայի արարողակարգի՝ հավատարմագրերի հանձնմանը հետեւեց նախագահ Յուդհոյոնոյի ելույթը, որում նա ուրվագծեց Ինդոնեզիայի իշխանությունների առջեւ ծառացած խնդիրները:

Ելույթներ ունեցան նաեւ հավատարմագրեր հանձնող դեսպանները: Իր ելույթում դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, նշեց, որ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ վստահեցրեց երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով համագործակցության խորացման Հայաստանի իշխանությունների պատրաստակամության մասին:

Նույն շարքից