Հասարակություն 

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը ընկերուհու հետ մզկիթ այցելելուց հետո հայտնվել է քննադատությունների կենտրոնում

analitik.am

Լոնդոնի «Արսենալում» վարձավճարով հանդես եկող «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը հայտնվել է քննադատությունների կիզակետում այն բանից հետո, երբ Քուվեյթում մզկիթ է այցելել: Այս մասին հայտնում է StepFeed-ը:

Բանն այն է, որ 25-ամյա ֆուտբոլիստը մզկիթ այցելել «շորտիկով»: Սա ոչ միանշանակ է ընդունվել սոցկայքերում: Իսպանացու պահվածքը քննարկում են նաև տեղի լրատվամիջոցները:

Սուարեսին մեղադրում են սուրբ վայրի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ: Մզկիթի ղեկավարությունն արդեն հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ այցելության կանոնները հասանալի են եղել ինչպես արաբերենով, այնպես էլ անգլերենով:

Նույն շարքից