Քաղաքականություն 

ԵՄ-ն Իրանի հետ պետք է նոր ու առավել ընդլայնված երկխոսություն վարի

analitik.am

Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդթը կոչ է անում Եվրամիությանն Իրանի հետ «նոր ու առավել ընդլայնված երկխոսություն վարել, որը կընդգրկի նաև մարդու իրավունքների հետ կապված հարցեր»։ Այդ մասին նա գրել է Twitter-ում՝ Իրան կատարած այցից հետո, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը հատուկ ընդգծել է միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունների կարևորությունը։ Նրա կարծիքով՝ այստեղ շատ կարևոր բաներ կան, և եթե բանակցային գործընթացն ավարտվի անհաջողությամբ, ապա դա կարող է հանգեցնել իրանական հասարակության՝ արտաքին աշխարհից ավելի շատ մեկուսանալուն։

 

«Ինձ մոտ հստակ տպավորություն է ստեղծվել, որ հասարակությունը նոր և ավելի բաց ապագա է փնտրում։ Սակայն մենք չենք կարող թերագնահատել այն ուժերը, որոնք դեմ են փոփոխություններին»,- նշել է Բիլդթը։

Նույն շարքից