Քաղաքականություն 

Փաշինյանն Իրանի նման երկրում հայտարարում է գործակալների մասին ու ոչ մի լրագրող նրան չի հարցնում, թե որպես ով է նա դա ասել. Քոչարյան

analitik.am

Քաղտեխոնոլոգ կարեն Քոչարյանի համար նորություն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացի իր նեղ կռուգից կարդում է որոշ վերլուծաբանների և լրագրողների և եզրակացություններ անում:

Այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը Քոչարյանը նշեց, թե իր համար անհասկանալի են քննարկումները, ինչու է Փաշինյանը կնոջն այստեղ-ակնտեղ տանում. Այս հարցն ինձ համար աընդունելի է, առավել անհասկանալի է, թե ինչու են նրանք արդարանում դրա համար:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի վերջին մամուլի ասուլիսում արած հայտարարությանը, որ միայն մեկ ոլորտում է ձախողում եղել, քաղտեխնոլոգը հայտարարեց, որ իր համար ավելի կարևոր է լսել ձեռքբերումների մասին, իսկ եթե խոսվում է ձախողման մասին, պետք է կոնկրետ ասվի, թե որ ոլորտի մասին է խոսքը և դրա պատասխանատուն պետք է անհապաղ հեռացվի գործից:

Մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանն ասաց, որ լրատվամիջոցները շատ կարևոր հարցեր չեն հնչեցրել. «Երբ Կառավարության ղեկավարն Իրանում հայտարարում է օտարերկյա գործակալների մասին, մինչև հիմա որևէ ԶԼՄ-ը նրան չի հարցրել՝ նա դա ասել է որպես խմբագիր օդում կախված լո՞ւր, թե՝ որպես երկրի ղեկավար, ով գիտի, որ վխտում են օտարերկյա գործակալներ և որևէ իրավական գործողություն դրան չի հետևում»:

«Լիդիանի մասին ոչ մի խոսք չկա: ԱՄՆ նախկին դեսպանը հեռանալուց առաջ հայտարարեց, որ մինչև այդ հարցը չլուծվի ԱՄՆ-ից որևէ ներդրումային ծրագիր չի իրականացվի Հայաստանում: 11 ամսում հնարավոր էր որոշել՝ այդ ծրագիրը վնաս տալի՞ս է հատկապես Սևանին, թե՝ ոչ: Եթե տալիս է, պետք է ասել՝ հաջողություն, իսկ եթե չի տալիս, պետք է թողեն, որ աշխատեն, ոչ թե թողնեն, որ մտնեն արբիտրաժային դատարան: Դրանից հետո Հայաստան արդեն գումար չի մտնի»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, որ սա Փաշինյանի խնդիրը չէ, սա լրատվամիջոցների հարցն է, որոնք նման կարևոր հարցեր չեն տալիս:

Նույն շարքից