Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել տիկին Լարիսան. Գուրգեն Եղիազարյան

analitik.am

Տարօրինակ է, բայց այս անգամ Նիկոլ Փաշինյանն ադեկվատ մնաց, ափերից դուրս չեկավ, ավել պակաս բաների մասին չխոսեց: Այսօր՝ մարտի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, թե չի կարող ասել որն է դրա պատճառը. «Մարդիկ արդեն ասում են, թե ինչ է կատարվել, բայց ես պետք է նայեմ, թե ինչու այդպես եղավ: Նա գտնվում է վատ վիճակում ու Աստված չանի, որ դա անդրադառնա Հայաստանի Հանրապետության վրա: Նրան իշխանության բերողը, իմ կարծիքով, տիկին Լարիսան («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը), ասաց, որ ինքը լրջագույն մասնակցություն է ունեցել հեղափոխություն կոչվածում, որը շարքային պայմանավորված իշխանափոխություն է»:

«Ընկեր Սորոսը խնդիր ունի, որպեսզի գործող համակարգը թաղվի կոռուպցիայի մեջ, ինչը կատարվեց: Ցավոք ես էլ եմ այդ թաղման օգտակար եղել, որովհտեև անընդհատ քննադատել եմ գործող իշխանությանը: Նրանց պետք է եղել, որ մենք անընդհատ քննադատենք, որպեսզի հեշտ լիներ նախկիններին հանել ու իրենց մարդուն բերել: Սերժ Սարգսյանից զզված ժողովուրդը դուրս եկավ փողոց ու նա օգտվեց առիթից»,-ասաց Եղիազարյանը:

ԱԱԾ պետի նախկին տեղակալը նշեց, որ տիկին Լարիսայի խոսքերի վրա ուշադրություն չէր դարձնի, եթե չլիներ մի հանգամանք. «Եթե հիշում եք, ընտրություններից առաջ 11 կուսակցությունների առաջին համարները հավաքվեցին Հ1-ում: Այնտեղ Վիգեն Սարգսյանը հնչեցրեց հարց՝ կապված ՔՊ-ի ու կոնկրետ մարդու հետ՝ հարց տալով տրանսեքսուալների, լեզբիների մասին: Այնտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խոսքը վերաբերում է մի ազնվագույն կնոջ մասին, որ 4 երեխաների մայր է: Ստացվեց, որ այդ սուրբ մայրը վեր կացավ ԱԺ-ում հայտարարեց, որ ինքը լեզբի է, որ իրենք սովորական լեզբի են, թե ինչ լավ են այդ իզմերն ու մնացած այլանդակությունները: Հիմա հասկանո՞ւմ եք, թե վեհափառի հանդեպ այս այլասերվածներն ինչ գործողությունների են գնում: Երբ վեհափառը հայտարարեց, որ նման բան թույլ չի տա, նրա դեմ հարձակումներ սկսվեցին»:

Նույն շարքից