Հասարակություն 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը

analitik.am

«Վատ լուր ունեմ. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը (Լուլուն) ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը: Սա ձեր` չար ու նախանձների աշխատանքի արգասիքն է ու սա շատ վատ նորություն է: Լուլուից ֆեյսբուքում մնաց ընդամենը մի լայք փեյջ , իսկ մենք բոլորս զրկվեցինք նրա ստատուսները կարդալու հնարավորությունից:

Հ.Գ. Հարգելի Լուսինե Բադալյան, եթե կարդում եք իմ այս գրառումը, խնդրում եմ անսացեք նվաստիս թախանձագին խնդրանքին և ետ վերադարձեք Ֆեյսբուք, հավատացեք Ձեր վերադարձը ազգանվեր, ազգապահպան, ազգաշեն և ազգի հետ կապված այլ բոլոր դրական կոնֆիգուրացիաներով բառերի բովանդակությանը համահունչ արարք կլինի: Ի հեճուկս ձեզ չհասկացող ազգակործանների և հայոց լեզվի ուսուցչի, վերադարձեեեք»:

Նարեկ Սամսոնյան

Նույն շարքից