Հասարակություն 

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Բաղդասարյանը:

ԱՄՆ պետքարտուղարը մոմ է վառել հայկական եկեղեցուն պատկանող տարածքում, որից հետո Սուրբ Հարության տեսուչ Հոգշ. Տ. Սամուէլ Ծ. վարդապետ Աղոյեանը Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Սրբոց Հակոբյանց Միաբանության անունից բարի գալուստ է մաղթել նրան:

Այնուհետ Հարության տաճարի տեսուչ, Սամվել վարդապետ Աղոյանը Երուսաղեմի Հայոց պատրիարքի և Սրբոց Հակոբյան Միաբանության անունից բարի գալուստ է մաղթել և ներկայացրել է Սուրբ երկրում հայկական ներկայության մասին։

«Մաղթում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեր ջանքերը պսակվեն հաջողությամբ և Սուրբ Երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետևորդներն ապրեն խաղաղ ու բարգավաճ»,-ասել է հայր Կորյունը:

Նույն շարքից