Քաղաքականություն 

Պետք է բարձրացնել կառավարության հրաժարականի հարցը. Արամ Մանուկյան

analitik.am

Ռուսական կողմից գազի պարտքի հարցով ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձառնության տապալումից հետո պետք է բարձրացնել կառավարության հրաժարականի հարցը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:


Նրա խոսքով՝ 4 ոչ կոալիցիոն խմբակցություններ խորհդակցություններ կանցկացնեն՝ իրենց  հետագա քայլերը որոշելու համար: «Այս քվեարկությամբ ակնհայտ դարձավ, որ իշխող ՀՀԿ-ն մի ուժ է, որը կոծկում է կառավարության գործարքները: Քիչ է, որ  ՀՀԿ-ն թաքցրել է կառավարության գործարքը, այն նաեւ համարձակություն չունի կողմ քվեարկել ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, թեեւ շատ հանրապետականներ նույնպես հարցեր ունեն այդ թեմայով. նրանցից ոմանք ձեռնպահ են մնացել կամ չեն մասնակցել քվեարկությանը»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

Նույն շարքից