Հասարակություն 

Իշխանությունները նախկինում արված խոստումները մոռացության տալու համար են նման քայլի գնում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության անդամները նոր հանձնարարական են ստացել՝ բացահայտել փոքր ու միջին չափերի խարդա­խություններն ու անօրինությունները: «Եթե նկատել եք՝ գործընթացն արդեն մեկնարկել է, ու մի շարք համայնքնե­րում բացահայտումների նոր ալիք է սկսվել բյուջեի յուրացումներից մինչև շրջակա միջավայր թափոններ նետելը: Նման բացահայտումներ առաջիկայում դեռ շատ կլինեն, հստակ հանձնարական կա»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:

Իշխանությունները, փաստորեն, հա­սարակության ուշադրությունը սոցիա­լական խնդիրներից շեղելու, դրախտա­յին Հայաստանի մասին առկա պատկե­րացումներն ու նախկինում արված խոս­տումները մոռացության տալու համար են նման քայլի գնում.

«Տրամաբանու­թյունը հետևյալն է՝ եթե չենք կարողա­նում հասարակության սոցիալական վիճակը լավացնել, օգտվենք նախկին­ների կատարած յուրացումներն ու խարդախություններն անընդհատ շեշտելու հնարավորությունից: Թե դեռ ինչքան ժամանակ կհաջողվի հասարա­կության ուշադրությունն այդ ճանա­պարհով շեղել, չեմ կարող ասել, բայց հատկապես մարզպետարաններն ու ու­ժային կառույցներն արդեն լծվել են գործին»»

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից