Քաղաքականություն 

Տեր-Ստեփանյանն ընտրվել է Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների նորաստեղծ խմբի նախագահ

analitik.am

Փարիզում, փետրվարի 4-ին, կայացել է Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում անդամ ու դիտորդ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցել են նաեւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը եւ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:


Հանդիպման նպատակն էր ստեղծել Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խումբ։ Նորաստեղծ խմբի ղեկավար միաձայն ընտրվեց դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանը։


Խմբի գործունեությունը միտված է լինելու Ֆրանկոֆոնիայի արժեքների եւ սկզբունքների տարածմանը, ֆրանկոֆոնիայի բազմազանության ներկայացմանը,  ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդմանը։

Նույն շարքից