Չինաստանի արևելքում քիմիական գործարանում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում 44 զոհ կա: Այս մասին հայտնում է Yahoo News-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Նշվում է, որ տուժածների թիվը հասնում է 90-ի:
Ավելի վաղ հայտնվել էր 6 զոհի մասին:
Tianjiayi Chemical գործարանում պայթյունը որոտացել է մարտի 21-ին: Արդյունքում տուժել են նաև հարևանությամբ գտնվող շինությունները, որոնց թվում նաև դպրոց կա: Վնասվել են գործարանի մոտ կայանված տասնյակ ավտոմեքենաներ:
Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ: