Միջազգային գլխավոր 

Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ նախագահի աղմկահարույց հայտարարության արձագանքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե արդեն ժամանակն, որ Վաշինգտոնը ճանաչի Իսրայել ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում:

Թրամփի խոսքերով, այդ տարածքը ծայրահեղ կարևոր և ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի անվտանգության և տարածաշրջանի կայունության համր:

Թրամփի այս հայտարարությանը շատ արագ արձագանքել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ ողջունելով ԱՄՆ նախագայի առաջարկությունը:

Գոլանի բարձունքները վիճելի տարածքներ են, որոնց նկատմամբ հավակնություններ ունեն Սիրիան ու Իսրայելը: Մինչև 1967 թվականը տարածքը պատկանել է Սիրիային, սակայն 1967 թվականին 6-օրյա պատերազմի արդյունքում դրա 2/3 մասն անցավ Իսրայելի իշխանության տակ:

1981 թվականին Իսրայելի խորհրդարանը որոշում կայացրեց ճանաչել երկրի իշխանությունը Գոլանի բարձունքների վրա:

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ճանաչում այս որոշումը, այն համարում է անեքսիա և ոչ մեկ անգամ է հորդորել Իսրայելին վերադարձնել Սիրիայի տարածքները:

ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությանն արդեն արձագանքել են Ռուսաստանից: Ռուսաստանի դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Օլեգ Մորոզովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչի Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս: Նրա խոսքերով, այս քայլով Թրամփը  ցանկանում է ավելի մտերմանալ Իսրայելի հետ, մասնատել արաբական աշխարհը և հարված հասցնել Սիրիային ու Ռուսաստանի հետ նրա գործընկերությանը:

Հայտարարությանն արձագանքել է նաև սենատոր Ալեքսեյ Պուշկովը, ում խոսքերով, արդեն ժամանակն է, որ Վաշինգտոնը վերջ տա հղում անել միջազգային իրավունքին, առավել ևս մյուսներին միջազգային իրավունք սովորեցնելուն, քանի որ ԱՄՆ-ն այդ իրավունքի գլխավոր թաղողն է:

 

 

Նույն շարքից