Այսօր՝ մարտի 22-ին, տեղի կունենա Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի պաշոտանական կայքէջից:
Կայանալիք նիստին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև ավագանու Լույս խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը, ով մասնավորապես գրել է.
«Այսօր ավագանու արտահերթ նիստ է:
Բյուջեում փոփոխություն ենք անելու...
Տեսնես կընդունե՞ն, որ մենք ճիշտ էինք, իրենք՝ սխալվեցին:
Ասողին լսող ա պետք:
Հ. Գ. Նկար թաքուն ծիծաղի մասին
Բարի լույս ազգ»: