Քաղաքականություն 

Քննարկվել է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը

analitik.am

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, ով  ԱԱԽ քարտուղարի հրավերով երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երեւան  Կազմակերպության միացյալ շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:

Բանախոսները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր` ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, այդ թվում` ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի, ՀԱՊԿ զորքերի կառավարման համակարգի ստեղծման եւ այդ ուղղությամբ իրականացվելիք կազմակերպչական, տեխնիկական եւ նորմատիվ-իրավական բնույթի միջոցառումների հետ կապված հարցեր: Կողմերը քննարկել են նաեւ կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման, ինչպես նաեւ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի  համատեղ պայմանավորվածությունների քննարկման հարցերով հանդիպման արդյունքներով ստորագրված արձանագրության իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

 Մասնավորապես, քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում մի շարք համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, Հայաստանում հակաթմրանյութային մասնագիտացված եւ կիբեռանվտանգության ազգային կենտրոնների հիմնադրման, անվտանգության հարցերով Երեւանում ՀԱՊԿ-ի միջազգային-ռազմավարական ամենամյա համաժողով անցկացնելու հետ կապված հարցեր:

Կողմերը անդրադարձել են նաեւ Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծմանն առնչվող կազմակերպական եւ բովանդակային հարցերին, որի գործունեության մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան անդրադարձ են կատարել հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ խաղաղությանն առնչվող խնդիրներին: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հարցերը եւ անընդունելի համարել ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը: 

Նույն շարքից