Քաղաքական գլխավոր 

Կկարողանա արդյո՞ք Հայաստանն օգտագործել իր շահերի սպասարկման համար միջազգային իրավունքի այս նոր նախադեպը

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գոլանի բարձունքները միջազգային իրավունքի նոր նախադեպ.

ԱՄՆ կողմից Գոլանի Բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ է դառնալու միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության համար։ Իսրայելը զբաղեցրել էր Սիրիային պատկանող այս բարձունքները (1800ք/կմ) և անեքսացիայի ենթարկել 1981թ․։

Մոտակա օրերին անպայման առավել մանրամասն կանդրադառնամ այս թեմային, որը որպես նախադեպ, վստահ եմ, օգտագործվելու է նաև Թուրքիայի (Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում) և այլ պետությունների կողմից։ Թե որքանով այս միջազգային իրավական/քաղաքական նախադեպը կկարողանանք օգտագործել մեր շահերի սպասարկման համար, բացառապես մեր ունակություններից, կարողություններից և պրոֆեսիոլիզմից է կախված։

 

Նույն շարքից