Միջազգային գլխավոր 

Պաշտոնական Ռուսաստանը պատասխանել է Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ նախագահի հայտարարությանը

Ռուսաստանը Գոլանի բարձունքները ճանաչում է որպես սիրիական տարածք: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դանոլդ Թրամփի հայտարարությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե արդեն ժամանակն է, որ Գոլանի բարձունքները ճանաչվեն որպես Իսրայելի տարածք:

Զախարովան հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից 1981 թվականին ընդունված համար 497 բանաձևով Գոլանի բարձունքները ճանաչվել են  Սիրիայի տարածք, հետևաբար այդ տարածքի կարգավիճակի փոփոխությունը, առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի, կազմակերպության որոշման խախտում է:

Հավելենք, որ Թրամփի հայտարարությունն արդեն դատապարտել են Սիրիան և Իրանը:

 

Նույն շարքից