Նշված նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ, ՀՔԾ: Մեր կողմից իրականացվում են ստուգողական միջոցառումներ, որոնց մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել: Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, անմիջապես կտեղեկացնենք: Այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակի մասով:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին ասաց, որ անձամբ ինքն ինֆորմացիայի կրող է և եթե իր աջակցության անհրաժեշտությունը լինի գործն ուսումնասիրելու համար, ինքը պատրաստ է:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանի նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին, հրապարակվեց շաբաթվա սկզբին: