IT Հասարակություն 

Samsung-ի հեռաստույցները կսկսեն հասկանալ մարդու մատների շարժումները

analitik.am

Samsung ընկերության «խելացի հեռուստացույցների» 2014 թվականի մոդելները կկարողանան արձագանքել օգտատիրոջ մատների շարժումներին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Samsung Tomorrow-ին:

Մատների միջոցով հնարավոր կլինի փոխել ալիքները, կարգավորել ձայնը, ինչպես նաև՝ որոնել և ընտրել անհրաժեշտ նյութերը: Ցանկացած գործողության համար ամրագրված կլինի համապատասխան ժեստը, որի ճանաչումը հնարավոր կլինի հատուկ տեսախցիկների միջոցով: 2013 թվականի Samsung-ի տեսախցիկները նույնպես նման տեսախցիկներ ունեն, սակայն դրանք արձագանքում են միայն ձեռքերի շարժումներին, ինչը կարող է հոգնեցուցիչ լինել:

Բացի այդ՝ Samsung-ը կկատարելագործի ձայնային կառավարումը՝ հեռուստացույցը կսկսի ճանաչել նոր լեզուներ և կկարողանա օգտատիրոջն ավելի արագ հասկանալ: Հեռուստացույցները կներկայացվեն CES ցուցահանդեսին, որը հունվարի 7-10-ը կկայանա Լաս Վեգասում: 

Նույն շարքից