Հասարակություն գլխավոր 

Այո, Ալեքսանդր Սարգսյանը Հայաստանից մեկնել է մեր գիտությամբ. Վանեցյանը՝ Սաշիկ Սարգսյանի մասին

Ես ոչ կհաստատեմ, ոչ էլ կհերքեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, գործը վարում է ՀՔԾ-ն, բոլոր հարցերով պետք է դիմել այդ մարմնին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Վահան Շիրխանյանի հայտնի նամակի մասին:

Հարցին, թե նա նույնպե՞ս իմացել է, որ վերջինս գործակալ է եղել, Վանեցյանը կրկնեց, որ ոչ հաստատում է, ոչ էլ հերքում. «Գործը վարում է ՀՔԾ-ն և երբ անհրաժեշտություն լինի, այդ հարցին կպատասխանի»:

Ինչ վերաբերում է Սաշիկ Սարգսյանի՝ Հայաստանից մեկնելուն, Վանեցյանը նշեց, որ վերջինս դիմել  է ԱԱԾ-ին՝ առողջական հարցերով պայմանավորված, և քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ թույլատրվել է վերջինիս լքել Հայաստանի տարածքը. «Այո, նա ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կվերադառնա Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա, սակայն լինելու դեպքում, նրան կհրավիրեն և կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի»:

 

Նույն շարքից