Բարի օր Հասարակություն 

Ամոթալի է, որ իմ անունն օգտագործում են դիտումների համար. Վանեցյանը հերքում է իր ընտանիքի մասին լուրերը

analitik.am

Եթե ես սկսեմ դատի տալ մարդկանց, ովքեր իմ մասին գրում են, դա խայտառակություն կլինի: Ոչ, ճիշտ չէ, ես հերքում եմ այդ նյութը, խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին նույնպես հերքումով հանդես գալ, որովհետև իմ անունն օգտագործելը՝ իրենց դիտումների համար, ամոթալի է: Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի և նավթամթերթի շուկայի հետ: Այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքին խնդրել է դուրս գալ բենզինի շուկայից:

Վանեցյանը խոսեց նաև վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին, որ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, ովքեր ավելի շատ գործակալներ են, քան՝ քաղաքական գործիչներ: ԱԱԾ տնօրենն ասաց՝ ամեն բան չէ, որի մասին կարող է խոսել. «Վարչապետը տվել է իր գնահատականը: Մենք իրականացնում ենք հատուկ աշխատանքներ, որպեսզի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ կապեր ունեցողները բացահայտվեն: Այսքանը կարող եմ ասել: Սա այն հարցը չէ, որին կարող եմ սպառիչ պատասխան տալ հիմա»:

Նույն շարքից