Գլխավոր Իրավական 

Մ. Սեդրակյանի և Գ. Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում. ՀՔԾ

analitik.am

Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։ Այս մասին հայտնում է  «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Հատուկ քննչական ծառայությանը։

ՀՔԾ պատասխանում մասնավորապես նշվում է. «Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և քննիչի կողմից որոշում է կայացվել Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»:

Արդյունքում՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից