Բարի օր Հասարակություն 

Եղել է արդյո՞ք Նաիրի Հունանյանը գործակալ. ԱԱԾ տնօրենը լռում է

analitik.am

Պարոն Շիրխանյանի նամակը Գլխավոր դատախազը ուղարկել է մեզ և ՀՔԾ, կկատարվեն համապատասխան  ստուգողական աշխատանքներ, և եթե կլինի ինչ-որ փաստ, որը հիմք կտա վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը, կամ հարուցել նոր քրեական գործ, դա կարվի: Այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե Հոկտեմբերի 27-ի պահին Նաիրի Հունանյանը եղել է արդյո՞ք ԱԱԾ տրամադրության տակ, եղել է արդյո՞ք գործակալ, Վանեցյանն ասաց. Ես պարոն Շիրխանյանի պնդումը ոչ հաստատում եմ, ոչ հերքում: Կանցնի համապատասխան ընթացակարգ և կհրապարակվի այն, ինչ եղել է: Հավաստիացնում եմ, որ կհրապարակվի այն, ինչ եղել է:

ԱԱԾ տնօրենը նաև հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցի աշխատակիցները շարունակում են ծանրաբեռնված աշխատել:

 

Նույն շարքից