Հասարակություն 

Քննարկվել են Արցախում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա»  հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են Արցախում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է փոքր և միջին բիզնեսի դերը տնտեսության զարգացման գործում և նման քննարկումների անցկացումը:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Նույն շարքից