Քաղաքական 

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում գործող արտադրամասեր

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտում գործող տեքստիլ, կարի, գորգի և բրդի մշակման արտադրամասեր և ծանոթացել նրանց աշխատանքներին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բակո Սահակյանը նաև այցելել է թեթև արդյունաբերության մի շարք նոր բացվելիք արտադրամասեր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն:

ԼՂՀ նախագահը կարևորել է արդյունաբերության տարբեր ճյուղերի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ այդ ուղղություններն ունեն լուրջ հեռանկար և հնարավորություն են տալիս դուրս գալ միջազգային շուկա մրցունակ արտադրանքով` միաժամանակ ապահովելով նոր աշխատատեղեր մայրաքաղաքում:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից