Հասարակություն գլխավոր 

Բանակցությունները չեն կարող լինել առանց Արցախի իշխանությունների, լուծումը՝ առանց ժողովրդի. Արայիկ Հարությունյան

Թույլերի հետ երբեք հաշվի չեն նստում, դրա համար պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, բանակի պաշտպանության համար անհրաժեշտ ռեսուրսներ, սպառազինության զարգացման, ավելացման համար միջոցներ, որպեսզի կարողանանք մեր քայլերն ամրապնդենք: Այս մասին հայտարարել է Արցախի նախկին վարչապետ, նախագահի հավանական թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է բանակցային սեղան Արցախի վերադառնալուն, Հարությունյանը նշել է, որ միանշանակ առանց Արցախի բանակցության ոչ մի հարց չի լուծվի. «Դիրքորոշումը միշտ լինելու է դա: Առանց Արցախի իշխանությունների բանակցություններ չեն լինելու, իսկ լուծումը չի լինելու առանց ժողովրդի համաձայնության»:

 

Նույն շարքից