Հասարակություն 

Դավիթ Սանասարյանն էլ է հիմա այս երկիրը քարուքանդ անում ու նրա նմանները. Ակցիա Դատախազության մոտ

Այսօր վաղ առավոտից ուրցաձորցիները բողոքի ակցիա են անցկացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ, իսկ այս պահին արդեն մտել են շենք ու հանդիպում են դատախազության ներկայաուցիչների հետ:

Ակցիայի մասնակիցները բողոքում վերջին ընտրություններում հաղթած գործող գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանին: Համայնքի բնակիչները  ցանկանում են, որ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրի երկու քրգործերը և դրանք տրամաբանական ավարտին հասցնեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Նշենք, որ Ռաֆիկ Անդրեասյանը հրաժական էր տվել և կրկին գյուղապետ ընտրվեց արդեն նոր իշխանությունների օրոք:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 2013 թվականից պայքարում է, իր խոսքերով, այդ գազանի (Ռաֆիկ Անդրեասյան) դեմ, սակայն չի կարողանում մարդկանց ազատել, քանի որ դատաքննչական մարմինները պաշտպանում են նրան. «Դավիթ Սանասարյանն էլ է հիմա այս երկիրը քարուքանդ անում ու նրա նմանները»:

 

Նույն շարքից