Հասարակություն 

Հա, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի աղմուկի կենտրոնում հայտնված հայտարարությանը:

««ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը՝ ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝

  1. Զոհրաբ Մնացականյան
    ՀՀ արտաքին գործերի նախարար
    2. Դավիթ Տոնոյան
    ՀՀ պաշտպանության նախարար
    3. Տիգրան Խաչատրյան
    Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
    4. Ատոմ Ջանջուղազյան
    ՀՀ ֆինանսների նախարար
    5. Ֆելիքս Ցոլակյան
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
    6. Էրիկ Գրիգորյան
    ՀՀ բնապահպանության նախարար

Հա, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել», իսկ Գայանե Աբրահամյանը՝ «քաղ. հասարակություն»«։

 

Նույն շարքից